Գաղտնիության քաղաքականություն
Թարմացված է՝ 2026 թ. նոյեմբերի 7
Ով է մշակում տվյալները
Ա/Ձ Վարդան Դավոյան, ՀՎՀՀ՝ 28181262, հասցե՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30։ Կապ՝ +374 55 777 178, [email protected]։
Ինչ տվյալներ ենք հավաքում
- Ստացողի անունը և ազգանունը, հեռախոսահամարը և, եթե նշել եք, էլ. փոստը։
- Առաքման հասցեն՝ մարզը, քաղաքը կամ վարչական շրջանը, փողոցը, շենքը, բնակարանը և փոստային ինդեքսը։
- Պատվերի տվյալները՝ դիզայնը, լույսի վրայի անունը, մաղթանքը, քանակը և գումարը։
Քարտի տվյալները մուտքագրվում են միայն Ինեկոբանկի վճարման էջում։ Մենք դրանք չենք ստանում և չենք պահում։ Բանկից ստանում ենք միայն վճարման արդյունքը։
Ինչի համար ենք օգտագործում
Տվյալներն օգտագործում ենք միայն պատվերը պատրաստելու, առաքելու և պատվերի մասին ձեզ հետ կապվելու համար։ Մենք չենք վաճառում տվյալները և չենք փոխանցում դրանք գովազդային նպատակներով։
Ում ենք փոխանցում
- ՀայՓոստին՝ ստացողի անունը, հեռախոսահամարը և հասցեն, որպեսզի առաքի պատվերը։
- Ինեկոբանկին՝ պատվերի համարը և գումարը, որպեսզի կատարվի վճարումը։
- Կայքի հոսթինգի մատակարարին (Cloudflare), որի սերվերներում տեխնիկապես պահվում են պատվերները։
Որքան ժամանակ ենք պահում
Պատվերի տվյալները պահում ենք այնքան, որքան անհրաժեշտ է պատվերը կատարելու, հնարավոր բողոքները քննարկելու և հաշվապահական պահանջները կատարելու համար։
Զննարկչի պահոց և cookie-ներ
Կայքը չի օգտագործում գովազդային կամ հետևող cookie-ներ։ Պատվերի ընթացքում լրացրած դաշտերը ժամանակավորապես պահվում են ձեր զննարկչում, որպեսզի դրանք չկորչեն, եթե վճարումը պետք լինի կրկնել։ Այդ տվյալները ջնջվում են վճարումից հետո կամ զննարկչի պատուհանը փակելիս։ Այցելության ընթացքում պահվում է նաև երաժշտությունն անջատելու ձեր ընտրությունը։
Այցելությունները հաշվելու համար օգտագործում ենք Cloudflare Web Analytics-ը։ Այն cookie չի պահում և ձեզ չի հետևում այլ կայքերում. մենք տեսնում ենք միայն ընդհանուր թվեր, օրինակ՝ քանի այցելություն է եղել, որ էջերն են դիտել, որտեղից են եկել այցելուները և հեռախոսով են մտել, թե համակարգչով։
Ձեր իրավունքները
Կարող եք պահանջել տեսնել, ուղղել կամ ջնջել ձեր տվյալները։ Գրեք մեզ [email protected] հասցեով կամ զանգեք +374 55 777 178 համարով։
Անվտանգություն
Կայքը աշխատում է պաշտպանված HTTPS կապով։ Պատվերների ցանկը հասանելի է միայն վաճառողին՝ գաղտնաբառով։
