Լույս՝ փոքրիկի անունով
Ակրիլային գիշերային լույս՝ բնական փայտե հիմքով և LED լույսով։ Ընտրեք դիզայնը, գրեք անունը, և մենք կպատրաստենք 1–2 օրում։
Անունը գրում ենք ցանկացած լեզվով, օրինակ՝ Արևիկ, Arevik, Аревик
7500 դրամ
առաքումն անվճար է
- Պատրաստում ենք 1–2 օրում
- Անվճար առաքում ամբողջ Հայաստանով՝ ՀայՓոստով
- Հիմքի առջևում կփորագրենք ձեր մաղթանքը՝ 1000 դրամ
- Կպատրաստենք նաև ձեր ուզած դիզայնով՝ +3000 դրամ
Ընտրեք դիզայնը
Լուսանկարներում մեր պատրաստած լույսերն են, իսկ «Նոր» նշված դիզայնները ցույց ենք տալիս նախադիտմամբ։ Լույսի վրա կգրենք ձեր ընտրած անունը՝ ցանկացած լեզվով։ Չգտա՞ք ձեր ուզածը. ընտրեք «Ձեր ուզած դիզայնը», և էսքիզը կուղարկենք WhatsApp-ով կամ Viber-ով։
Պատվեր
Լրացրեք պատվերը և վճարեք քարտով՝ բանկի անվտանգ էջում։
Ինչ կստանաք
- Ակրիլային թիթեղ՝ ընտրած դիզայնով և անունով՝ ցանկացած լեզվով
- Բնական փայտե հիմք՝ LED լույսով
- Հպման անջատիչ հիմքի վրա
- USB մալուխ
- Ըստ ցանկության՝ մաղթանքի փորագրություն հիմքի առջևում (+1000 դրամ)
Առաքում
Պատրաստում ենք 1–2 օրում և ուղարկում ՀայՓոստով։
Երևանում առաքումը տևում է 1–2 օր, մարզերում՝ 2–4 օր։
Առաքումն անվճար է ամբողջ Հայաստանում։
Վճարում և վերադարձ
Վճարում եք Visa, Mastercard կամ ArCa քարտով՝ Ինեկոբանկի անվտանգ էջում։
Լույսը պատրաստվում է հատուկ ձեզ համար, ուստի վերադարձի ենթակա չէ։ Եթե այն վնասված է հասել, կփոխարինենք։ Մանրամասներ
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ լեզվով կարող եմ գրել անունը
Ցանկացած լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն։ Մաղթանքը նույնպես կարող եք գրել ցանկացած լեզվով։ Գրեք անունը ճիշտ այնպես, ինչպես ուզում եք, որ երևա լույսի վրա։
Ե՞րբ կստանամ պատվերը
Պատրաստում ենք 1–2 օրում, հետո ուղարկում ՀայՓոստով։ Երևանում առաքումը տևում է 1–2 օր, մարզերում՝ 2–4 օր։
Ինչ արժե մաղթանքի փորագրությունը
1000 դրամ յուրաքանչյուր լույսի համար։ Գրեք մաղթանքը պատվերի ձևում, և մենք այն կփորագրենք փայտե հիմքի առջևի մասում։
Ինչպե՞ս է միանում լույսը
Լույսը միանում և անջատվում է փայտե հիմքի հպման անջատիչով։ Այն աշխատում է USB մալուխով, որը ներառված է հավաքածուի մեջ։
Կարո՞ղ եմ փոխել կամ չեղարկել պատվերը
Այո, քանի դեռ չենք սկսել պատրաստել։ Զանգեք մեզ +374 55 777 178 համարով որքան հնարավոր է շուտ։ Չեղարկելու դեպքում գումարը կվերադարձնենք ձեր քարտին։
Իսկ եթե լույսը վնասված հասնի
Ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ուղարկեք լուսանկարը WhatsApp-ով կամ Viber-ով +374 55 777 178 համարին։ Կփոխարինենք կամ կվերադարձնենք գումարը։
Չե՞ք գտել ձեր ուզած դիզայնը
Դիզայնների մեջ ընտրեք «Ձեր ուզած դիզայնը» և նկարագրեք, թե ինչ պետք է լինի լույսի վրա։ Այն արժե 3000 դրամ ավելի։ Պատվերից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում էսքիզը կուղարկենք WhatsApp-ով կամ Viber-ով, և լույսը կպատրաստենք ձեր հաստատումից հետո։
